Ձմեռային ճամբար

Առաջին շաբաթ:
Այսօր ձմեռային ճամբարի առաջին օրն է: Ես ընտրել եմ ընկեր Անժելայի ջոկատը և որոշմանս համար չեմ փոշմանել, որովհետև առաջին իսկ պահից շատ հետաքրքիր էր: Սկզբում բոլորս ծանոթացանք իրար հետ, քննարկեցինք մեր անելիքները: Սոֆյա Այվազյանի հետ ունեցանք քննարկում, և այսօր նա մեզ ներկայացրեց թեման և մեր անելիքները: Հետո մարմնամարզական պարապմունք ունեցանք ընկեր Անդրանիկի հետ: Շատ լավ էր, ուրախ մթնոլորտ էր:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы